Избранное
Рубрика: Արշավական ակումբ

Անվանում՝ Արշավական ակումբ

Ակումբի համակարգողներ՝ Տիգրան Զոհրաբյան, Էլյա Սահակյան

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արշավական ակումբը սովորողների, ուսուցիչների խումբ է, որը կիրականացնի արշավներ ՀՀ-ի տարածքում մասնակիցների հետ միասին կանցկացնի քննարկումներ ցանկացած արշավից առաջ։

Ակումբը ունի հատուկ նախատեսված սենյակ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի տարածքում, որտեղ լինելու է քայլարշավների համար նախատեսված առաջին անհրաժեշտության գույք (քնապարկ, փայտիկներ, պայուսակներ,վրաններ և այլն), որոնցից ցանկացած մասնակից կարող է օգտվել։ Այստեղ տեղի կունենան քննարկումներ, աշխատարաններ, կնախագծվեն արշավների երթուղիներ։ Ակումբը կունենա ինչպես հիմնական անդամներ, որոնց հետ միասին կկազմվեն ավելի երկարաժամկետ արշավային նախագծեր, այնպես էլ սիրողական մասնակիցներ, ովքեր կմասնակցեն արշավներին ըստ ցանկության։

Շարունակություն
Рубрика: Զբոսաշրջության ռեսուրսներ, Զբոսաշրջություն 2-րդ կուրս

Քննական նյութեր

Արկածային տուրիզմ՝ Ռոզա Խաչատրյան։

Էթնիկ տուրիզմ՝ Թամարա Մանուկյան։

Փառատոնային տուրիզմ՝ Էլեն Աբրահամյան, Չինական փառատոն։

Գիտական տուրիզմ՝ Աննա Հովսեփյան

Թանգարանային տուրիզմ՝ Էմանուելա Բուլղադարյան

Արկածային տուրիզմ՝ Անի Աթաբեկյան

Կրոնական տուրիզմ՝ Եվգենյա Ներսիսյան

Ոգելից խմիչքների (Алкогольный туризм)` Հրաչուհի Մանվելյան

Մշակութային տուրիզմ՝ Ագապի Օհանյան

Առողջարանային տուրիզմ՝ Արթուր Սարգսյան

Պասիվ տուրիզմ՝ Մելանյա Սարգսյան

Ակտիվ տուրիզմ՝ Լիլիթ Գրիգորյան

Սպորտային տուրիզմ/ Ձիավարություն և դայվինգ՝ Լիլիթ Գրիգորյան

Ագրոտուրիզմ՝ Բելա Մարտիրոսյան

Рубрика: Զբոսաշրջության ռեսուրսներ, Զբոսաշրջություն 2-րդ կուրս, Զբոսաշրջություն 3-րդ կուրս

Զբոսաշրջության ինդուստրիա

Առաջին՝ հնագույն փուլ

Հերոդոտոսի նկարագրությունը՝ Լիլիթ Գրիգորյան

Միջնադարյան Հայաստանի քարավանատները՝ Բելլա Մարտիրոսյան

Մետաքսի ճանապարհ՝ Թամարա Մանուկյան

Մելանյա Սարգյան՝ Մարկո Պոլո

Ժամանցի և հանգստի կազմակերպումը (զբոսաշրջությունը) հին ժամանակներում՝ Ռոզա Խաչատրյան

Զարգացման և մենեջմենթի փուլ

Ինտուրիստ՝ Աննա Հովսեփյանի նյութը

Рубрика: Զբոսաշրջության ռեսուրսներ, Զբոսաշրջություն 3-րդ կուրս

Շիրակի մարզ ռեսուրսներ

Տուրիզմ՝ Շիրակի մարզ։

Պատմաճարտարապետական հուշարձանները։

Անի Պետրոսյան՝ Երերույքի տաճար։

Անահիտ Աբգարյան՝ Արթիկի եկեղեցիներ, Հառիճավանք,

Անի Բարսեղյան՝ Գյումրու ճարտարապետությունը։

Աստղիկ Գևորգյան՝ Սև բերդ։

Նելլի Միսկարյան՝ Շիրակում նկարահանված ֆիլմերը։

Աիդա Պոչիկյան՝ Շիրակի մարզի գաստրոզբոսաշրջությունը։

Քնար Հարությունյան՝ Շիրակի մարզի լեռնագրություն, ջրագրություն, հյուրանոցներ։

Անգելինա Դադյան՝ Գյումրու հայկական եկեղեցիները։

Էլեն Աբրահամյան՝ Գյումրու ռուսական եկեղեցիները։

Մարիամ Շահվերդյան՝ Շիրակի մարզի թանգարանները։

Արևիկ Գևորգյան՝ Մարմաշենի վանք։

Рубрика: Без рубрики

Զվարթնոցի տաճար կամ Առապարի Սբ․ Գրիգոր

Զվարթնոցի տաճարի ավերակները գտնվում է՝ Երևանից 16 կմ հեռավորության վրա։ Տաճարի կառուցոմը վերագրվում է 7-րդ դարի կաթողիկոս Ներսես Գ Տայեցի (Շինող) (641-661թթ․) կաթողիկոսին։ Պատմագիտության մեջ օծման թվականը ընդունված է համարել 652թ․։

Տաճարը իր ճարտարապետական ոճով տարբերվում է այդ ժամանակաշրջանին բնորոշ հայկական եկեղեցական ճարտարապետությունից, սակայն այդ նույն ժամանակաշրջանի համար միակը չէ, նամանատիպ ճարտարապետական ոճով կառուցված է եել նաև Գառնիի եկեղեցին, Իշխանի եկղեցին (այստեղից էր ծնունդով Ներսես Գ կաթողիկոսը), Տայքի տաճարը և Լյակիթի տաճարը։ Հետագա դարերից 11-րդ դարում՝ Անիում, Գագիկ I թագավորի պատվերով և Տրդատ ճարտարապետի նախագծով կառուցվել է նմանատիպ եկեղեցի։ Այս ճարտարապետական ոճով կառուցված բոլոր եկեղեցիներն էլ մեզ հասել են ավերված վիճակում։

Մինչև 1901թ․ տաճարի ավերակները ծածկված են եղել հողով։ Պեղումները սկսվել են 1901թ․ Խաչիկ վարդապետ Դադյանի ղեկավարությամբ, 1904թ․-ից արշավախումբը ղեկավարում է Թորաս թորամանյանը, ով էլ արդեն 1905թ․ «Մուրճ» ամսագրում հրատարակած իր հոդվածում ներկայացնում է տաճարի վերականգնված նախագիծը։

Լուսանկարը՝ treasury.am

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական արքա Ռուսա II-ի արձանագրությունը։ Արձանագրությունը այս տարածքում այգի հիմնելու, ջրանցք անցկացնելու և այս տարածքները բերի դարձնելու մասին է, իսկ արձանագրության վերջում անեծքն է այն քանդողի, ոտրողին կամ հրամայողին ուղղված։

Արգիշթորդի Ռուսան
ասում է. Ով որ այս արձանագրությունը
փչացնի, ով փշրի,
հողում թաղի, ով ջուրը գցի,
ով տեղից իր շարժի,
ով արևի առջևից
առանձնացնի կամ ասի «ոչնչացրու»,
ով ուրիշին ասի.
«Ես կատարեցի», ով որ
Անունս ջնջի և իր անունը
գրի, — լինի նա
Վանեցի, լինի Լուլուրեցի [թշնամի],
թող որ Խալդե, Թեյշեբա,
Շիվինե աստվածները չխնայեն,
Թե անունը, թե սերունդը
երկրի վրա չթողնեն։ 1

Զվարթնոցի տաճարը կառուցված է եղել յոթաստիճան պատվանդանի վրա։ Ըստ Թ․ Թորամանյանի վերակազմության տաճարն արտաքուստ եռաստիճան, հաջորդաբար նվազող երեք գլանային ներդաշնակված ծավալների միասնական հորինվածք է։ Ըստ կառուցվածքի, կենտրոնակազմ գմբեթավոր շինություն է, որի հորինվածքի կորիզը քառակոնք է։ Այն եռահարկ է ու ունի մեծ համաչափություն։ Առաջին հարկի պատուհանների թիվը՝ 64 է, երկրորդինը՝ 32, երրորդինը՝ 16։ Ներքուստ խաչաձև է, արտաքուստ շրջանաձև։ Գմբեթի բարձրությունը 45մ է եղել։ Տաճարի 5 շքամուտքերը տեղադրված են եղել՝ հյուսիս, հս․-արևմուտք, արմ․, հարավ, հվ․-արև․,։

Տաճարը քանդվել է 10-րդ դարում ենթադրվում է, որ 989թ․երկրաշարժից, որի մասին հիշատակվում է Արուճի եկեղեցու արձանագրության մեջ։ Հենց այստեղից է ենթադրվում, որ Գագիկ առաջինը տեսել է Զվարթնոցը կանգուն վիճակում և Տրդատ ճարտարապետին պատվիրել Սբ․ Գրիգոր Լուսավորիչ (Գագկաշեն) եկեղեցու կառուցումը։

1905թ․ երբ Թ․ Թորամանյանը ներկայացնում է Զվարթնոցի վերակազմության իր նախագիծը, այդ ժամանակաշրջանի ճարտարապետները չեն ընդունել այդ վերակազմությունը մինչև միևնույն ժամանակ Ն․ Մառը Անիում հայտնաբերել է Գագիկ I կտիտորական քանդակը Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մանրակերը ձեռքին։

Գագիկ I կտիտորական քանդակը
Լուսանկարը՝ armenianheritage.org–ի

Վահագն Դավթյան

ԶՎԱՐԹՆՈՑԻ ԱՐԾԻՎԸ

Տապալված սյուներ, որմեր հողմածեծ

Ու քանդակազարդ բեկորներ քարի 

Որ հրաշագործ նախշերում իրենց 

Դեռ պահպանում են շունչը հանճարի։

Ավելին՝ հղմամբ

Օգտագործված գրականության ցանկ՝

Рубрика: Զբոսաշրջության ռեսուրսներ, Զբոսաշրջություն 2-րդ կուրս, Զբոսաշրջություն 3-րդ կուրս

Զբոսաշրջության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության արագ զարգացող ոլորտներից է: Չնայած զբոսաշրջության աճին և դրա բերած օգուտներին՝ այն նաև բացասական հետևանքներ ունի: Նախորդ վերլուծականներից մեկում արդեն անդրադարձել ենք զբոսաշրջության զարգացման միտումներին, ուստի այս վերլուծականում ամփոփ կանդրադառնանք զբոսաշրջության դրական և բացասական ազդեցություններին տնտեսության, շրջակա միջավայրի, սոցիալ-մշակութային պայմանների վրա:

Առավել մանրամասն՝ Գայանե Թովմասյանի նյութից՝

https://asue.am/am/amberd/publication/analytics/impact-of-tourism-is-positive-or-negative-the-need-for-sustainable-tourism

Рубрика: Զբոսաշրջության ռեսուրսներ, Զբոսաշրջություն 2-րդ կուրս, Զբոսաշրջություն 3-րդ կուրս

Զբոսաշրջության զարմացման փուլերը

  1. Զբոսաշրջության մենեջմենթի զարգացման առաջին փուլը ամենաերկարն է եղելև ընդգրկել է սկսած մ․թ․ա  IX-VII հազարամյակները ու տևել մինչև XVIII դ․։
  2. Զբոսաշրջության զարգացման ինդուստրիալ փուլ(1800-1917թթ․) ։ Այս փուլում կարևոր դեր խաղաց Թոմաս Կուկը՝ ով 1847թ․ ստեղծեց «զբոսաշրջային միություն»։
  3. Զբոսաշրջության մենեջմենթի և զարգացման համակարգման փուլ (1917-1990թթ․)։
  4. Զբոսաշրջության արդի կամ ժամանակակից փուլ (1990թ․-մեր օրեր)։

Առավել մանրամասն կարդալ՝ Շուշան Հարությունյանի  « Զբոսաշրջության ինդուստրիա և աշխարհագրություն» գրքի 28-34 էջերը։

Рубрика: Ազգագրական փառատոն

Բանակ ճանապարհում ենք Յարխուշտայով

Նպատակը՝

Ավանդական ձևերի վերականգնումն է, ինչպես նշում են պարագետները, որ ռազմապարեր պարել են մարտի գնալուց առաջ, պատերազմից հետո և փորձում ենք վերականգնել դա։

Մասնակիցներ՝

Ավագ դպրոցի ր քոլեջի սովորողներ։

Մարինե Մկրտչյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ուսանող՝ Գոռ Մարտիրոսյանը Հունվարի 19-ին զորակոչվելու է ՀՀ ԶՈՒ այդ առիթով Ձմեռային ազգագրական փառատոն 2022-ի շրջանակներում նախաեսվում Քոլեջի և Ավագ դպրոցի մի խումբ տղաների Յարխուշտա ռազմական պարը սովորեցնել և Գոռ Մարտիրոսյանին և այլ զինակոչիկներին հենց զինկոմիսարիատներից բանակ ճանապահել Յարխուշտա պարով։

Рубрика: Ազգագրական փառատոն

Ազգագրության փառատոնը և էթնիկ տուրիզմը

Ձմեռային ազգագրական փառատոն 2022-ի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ուսանողները մի խումբ դասավանդողների հետ կրթահամալիրի քոլեջի մասնաշենքում տեղի կունենա «Էթնիկ տուրիզմ խորագրով» ցուցադրություն։

Քոլեջի մասնաշենքը գրեթե ամբողջությամբ կօգտագործվի էթնիկ մշակութային տարերի ցուցադրության համար։

  1. Հյուրատան առաջին սենյակում կներկայացվի հազարաշեն ծածկով տների լուսանկարները, ավանդական անկողին, օրորոց, մանկահասակ երեխաների փաթաթաներ, ավանդական գեղջկական հագուստի օրինակներ։
  2. Սեղանատան մի հատվածում արդեն կներկայացվի Էրիշտայի(արիշտա) կերակրատեսակի պատրաստում, որի ժամանակ կրթահամալիրի մի խումբ սովորողներ կկատարեն նաև Էրիշտայի երգը։
  3. Սեղանատան մյուս հատվածում կցուցադրվի գորգի, կարպետի գործելու գործընթացը։
  4. Հաջորդը արդեն Գինու դպրոցի ցուցադրությունն է։
  5. Այնուհետև Քոլեջի առաջին հարկում կրթահամալիրի սովորողները կցուցադրեն որևէ ծեսից մի փոքր հատված։
  6. Քոլեջի կավագործության սրահում կցուցադրեն ավանդական խոհանոցին նորոշ սպասքը։ Այնտեղ մասնակիցները նաև հնարավորություն կունենան փորձել դուրգի անիվի վրա որևէ բան պատրաստել։
  7. Իսկ վերջում՝ Վերնատանը մասնակիցները հնարավորություն կունենան փորձելու ավանդական ուտեստներ, կլինի ընդհանուր ամփոփում, կլսենք մասնակիցների դիտարկումները և կարծիքները։

Ըստ նախագծի նախատեսվում է, որ այս գործընթացին մասնակից դառնան նաև կրթահամլիրի մյուս դպրոցների սովորողները։

Անհրաժեշտ իրեր՝

  1. Ավանդական խոհանոցին բնորոշ սպասք (ափսեներ, բաժակներ, մեծ ամաններ ճաշի համար՝ ղազաններ և այլն)։
  2. Մի քանի մեծ լուսանկարներ, որոնք կախվելու են Գինու դպրոցում (Ագարակի հնավայրի և Դադիվանքի գինեգործական հնձանի լուսանկարները, և հյուրատան սենյակում հազարաշեն տանիքների, ավանդական տների լուսանկարները տարբեր տարածաշրջանների։

Նախապատրաստական աշխատանքների համար օգտագործվող գրականության ցանկ՝

Ազգագրական հանդեսի բոլոր համարները։

Գաստրոզբոսաշրջությունը որպես ՀՀ զբոսաշրջային ներուժային ուղղություն։

Հայաստանի և Արցախի գաստրոքարտեզը որպես զբոսաշրջային մարքեթինգի բաղադրիչ։

Рубрика: Հաշվետովություն

Տարեկան հաշվետվություն

2021թ․ երկրորդ կիսամյակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջում սկսեցի Ընդհանուր զբոսաշրջություն 2․1կուրսում և Զբոսաշրջության ռեսուրսներ 3․1 կուրսում դասավանդելով։

Այս կիսամյակի ընթացքում կազմակերպվեց մի քանի անգամ եռօրյա ճամփորդություններ։

Եռօրյա Լոռի՝ Սեպտեմբերի 17-19։

Անձրև, մառախուղ և Հատիս՝ Սեպտեմբերի 24։

Արատես-Արտավան՝ Նոյեմբերի 5-7։

Համագործակցային ճամփորդական նախագծեր

Սաղսարան Արատեսում՝ Սեպտեմբերի 26-28 Էլյա Սահակյանի հետ։

Էրեբունի թանգարան՝ Հոկտեմբերի 15 Հեղինե Խալաթյանի հետ։

Արատես-Արտավան՝ Նոյեմբերի 5-7 Լիլիթ Յախինյանի հետ։

Աշուն, Գառնի, Գեղարդ, Ազատ նոյեմբերի 15 Գայանե Սարգսյանի հետ։

Հարիսայի ծես Արատեսում՝ նոյեմբերի 26-28 Միջին դպրոցի հետ։

Մասնագիտական զարգացում՝ կավագործություն Ալիս Գևորգյանի հետ։

Նոյեմբերից սկսած արդեն պարային նախագծերի մասնակցում և Սրբուհի Լիսիցյանի գրառած պարի վերականգնում։

Դեկտեմբերի սկզբից արդեն Ավագ դպրոցի՝ 10-4, 11-2, 11-3, 11-5, 12, դասարաններում ազգային պարերի դասավանդում։