Рубрика: Մեկօրյա ճամփորդություն, Նախագիծ, Արշավական ակումբ

Մայիսի 28-ին նվիրված բարձունք

Օրը՝ Մայիսի 26
Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ
Համակարգող՝ Տիգրան Զոհրաբյան, 
Նպատակը՝ ծանոթանալ Արագածոտնի և Շիրակի մարզին, Մեծ Շարա լեռան լանջին գտնվող քարանձավներին, լեռան գագաթին գտնվող Սբ․ Հովհաննես եկեղեցուն։
Արդյունքը՝ ծանոթանալ նշված վայրերի հետ, տվյալ տարածքի բուսական աշխարհի հետ։
Երթուղի՝ Երևան-Ապարան-Բերքառատ-Մեծ Մանթաշ-Գեղանիստ-Երևան

Մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության հռչակման և բարձունքի հաղթահարման օրվան նվիրված բարձրանալու ենք Մեծ Շարա լեռը(2475մ)։ Քայլարշավը սկսելու ենք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղից, քայլելով 5կմ բարձանալու ենք լեռան գագաթը, այնուհետև շարունակելով մեր քայլքը անցնելու ենք 10 կմ և հասնենք Շիրակի մարզի Գեղանիստ գյուղ։ Մենք մեքենայով հասնելու ենք Բերքառատ գյուղ և այնտեղիս կսկսենք քայլքը, իսկ մեքենան մեզ կսպասի Գեղանիստ գյուղում։

Մեկնում՝

Երևան-Ապարան-Բերքառատ

Ժամանում՝

Գեղանիստ-Մեծ Մանթաշ-Ապարան-Երևան

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • հարմարավետ հագուստ
  • անձրևանոց (дождевик)
  • կոշիկներ (փոխնորդ)
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ,
  • ջուր՝ անհատական 1․5լ
  • արևապաշտպան գլխարկ, քսուք
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում

Նախապատրաստական աշխատանքներ.

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ տվյալ վայրերի մասին

Մեքենայի ընդհանուր ճանապարհը 200կմ։

Մեկնում՝ 26․05․2021թ 09։00 Քոլեջի բակից

Ժամանում՝ Նույն օրը19։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ՝

Դասավանդողներ՝

1․Նելլի Գեղամյան

2․Մարիամ Մխիթարյան

3․ Ելենա Օհանյան

Ուսանողներ՝

  1. Բելլա Մարտիրոսյան 1․1
  2. Լիլիթ Բեշլիյան 1․3
  3. Սիմոն Ավետիսյան 1․2
  4. Վահե Ավետիսյան 1․2
  5. Վարդի Ստամբուլյան 1․2
  6. Սենիկ Մեսրոպյան 1․2
  7. Արմեն Պողոսյան 1․2
  8. Վահե Հայրապետյան 1․2
  9. Էրիկ Մարուքյան 1․2
  10. Լիլիա Ղուլյան 2․2
  11. Ջուլիա Բաղդասարյան 2․2
  12. Մերի Հովեյան 2․2
  13. Էլմիրա Բասմաջյան 2․3
  14. Շուշանիկ Ներսիսյան 2․3
  15. Անի Թադևոսյան 2․3
  16. Վարդ Ղարիբյան 2․3
  17. Կարինե Ղուլյան 2․3

Оставьте комментарий