Рубрика: Համագործակցային նախագիծ

Հայաստանի թռչունները

Արդեն 6-րդ դասն է կրթահամլիրում տեղի է ունենում Սիրանուշ Թումանյանի` «Հայաստանի թռչունները» նախագիծը, որի արդյունքում սովորողները ձեռք են բերել բազմաթիվ գիտելիքներ Հայաստանում տարածված թռչունների դրանց տեսակների, տարածվածության և այլնի մասին։ Նշեմ, որ դասընթացը անցկացվում է արդեն երկրորդ անգամ, այս անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում։
Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները, Քոլեջի սովորողներ՝ Լենա Պողոսյանը, Թամարա Մկրտչյանը և Գայանե Սարգսյանը հանրակրթական 17-րդ Դիջիթեքի ընթացքում փոխանցելու են կրթահամալիրի Արմտյան դպրոցից Սեդա Թևանյանի և Սոնա Փափազյանի ջոկատներին։ Փոխանցելու են գիտելիքներ մեղվակերի և ծիծեռնակի մասին, ինչպես նաև կրտսեր սովորողների հետ հավաքելու են փազլեր, որոնք տրամադրել է FPWC հիմադրամի կողմից։

Վայրը` Արմտյան դպրոց

Օրը` Հունվար 24

Ժամը`10։10

Լուսանկարը`Վիկիպեդիայից