Рубрика: Հայաստանի թռչունները, Մեկօրյա ճամփորդություն, Էկոտուր 2024

Արշավ Ուրծ գագաթ

Տեսարան Ուրծի լեռներից

Օրը՝ 24.04.2024
Ժամը՝ 09։00
Մեկնարկ՝ Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից
Ավարտ՝ 19։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ։
Էկոտուր 2024 հետազոտական նախագծի և «Հայաստանի թռչունները» նախագծի շրջանակներում Սիրանուշ Թումանյանի հետ իրականացնելու ենք հերթական քայլարշավ-թռչնադիտումը և բարձունքի հաղթահարում, այս անգամ այցելելու ենք Ուրծի լեռների ամենաբարձր համանուն գագաթը, որի բարձրությունը 2446մ է։
Քայլարշավը սկսլու ենք Տիգրանաշեն գյուղից բարձրանալու ենք Ուրծ լեռնագագաթ այնուհետև շարունակելու ենք ու քայլենք հասնեն միջնադարյան գյուղատեղի Մոշաղբյուր(Զինջռլու, Զնջռլու) և այնտեղից նույնպես շարունակենք հասնելով մինչև Սբ․ Կարապետի վանք։
Քայլարշավի երկարությունը 8․5կմ, սկսելու ենք 1340մ բարձրությունից։
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ։

Արշավին մասնակցելու է նաև լուսանկարիչ` Բերտա Մարտիրոսյանը` ով զբաղվում է թռչուններ լուսանկարելով:

Նախապատրաստական աշխատանք

  • Քարտեզի միջոցով երթուղու մշակում,
  • Այցելվող վայրի վերաբերյալ նյութերի հավագրում,
  • Արարատի մարզի տարածքում գտնվող թռչունների ուսումնասիրություն
  • Սբ․ Կարապետի մասին։ Ուրծ լեռան մասին։


Անհրաժեշտ պարագաներ՝

  • Անձրևանոց
  • Արևապաշտպան գլխարկ
  • Ակնոց
  • Մեկօրյա սնունդ
  • Ջուր 1լ
  • Տաք հագուստ
  • Փոխնորդ կոշիկներ
  • Գրառումների համար գործիք
  • Հեռադիտակներ կտրամադրի NABU բնապահպանական ընկերությունը


Մասնակիցներ՝

1․Լենա Պողոսյան․ 2-րդ կուրս
2․Թամարա Մկրտչյան․ 2-րդ կուրս
3․Սուրիկ Համբարձումյան․ 2-րդ կուրս
4․Քնարա Հովհաննիսյան․ 2-րդ կուրս
5․Էլեն Աբրահամյան․ 4-րդ կուրս
6․Անի Բարսեղյան- Քոլեջի շրջանավարտ
7․Քնար Հարությունյան-Քոլեջի շրջանավարտ
8․Շուշան Դավեյան- Հայաստանի թռչունները դասընթացի մասնակից
9․Էրիկ Գյոզալյան- Հայաստանի թռչունները դասընթացի մասնակից
10․Լևոն Սերոբյան- Հայաստանի թռչունները դասընթացի մասնակից
11․Անահիտ Ստեփանյան- Հայաստանի թռչունները դասընթացի մասնակից
12․Սիրանուշ Թումանյան
13․Տիգրան Զոհրաբյան

Մեքենա՝ 60 LD077
Վարորդ՝ Քիշմիրյան Հովհաննես
Գումար՝ 4.000

Рубрика: Հանդիպումներ, Հաշվետվություն, Էկոտուր 2024

Տիգրանի հետի հանդիպման ամփոփում

Էկոտուր 2024 հետազոտական նախագծի շրջանակներում  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի Վերնատանը, ըստ նախնական պայմանավորվածության, տեղի ունեցավ Հանդիպում Ecotour տուրիստական ընկերություն հիմնադիր Տիգրան Աբգարյանի հետ:
Տիգրանը սկզբից ներկայացրեց ի՞նչ է էկոտուրիզմը, էկոտուրիզմի տեսակները, էկոտուրիզմի ազդեցությունը բնության վրա, Հայաստանում էկոտուրիզմի ի՞նչ տեսակներով են զբաղվում, էկոտուրիզմի խնդիրները և ներկայացրեց վայրեր, որտեղ մարդիկ կարողացել են էկտուրիզմի շնորհիվ զարգացնեն համայնքը օրինակը բերելով Արտավան գյուղը :
Իսկ վերջում հետաքրքիր հարցուպատասխանի միջոցով տեղեկացրեց ուսանողներին ի՞նչպես ճիշտ կարելի է անել գետանցում, քայլարշավի կանոններին և այլն, ու պայմանավորվածություն ձեռք բերեցինք ապագա թռչնադիտման արշավին մասնակցության համար:

Լուսաբանումներ`

Рубрика: Հանդիպումներ, Զբոսաշրջության ռեսուրսներ, Էկոտուր 2024

Քարանձավների տեսակները և անվտանգության կանոնները քարանձավներում

Լուսանկարը՝ նախորդ հանդիպումից

Վայը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի Վերնատուն
Օրը՝
Ժամը՝13։00

 Էկոտուր 2024 հետազոտական նախագծի շրջանակներում  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի Վերնատանը տեղի կունենա հանդիպում Քարանձավների տեսակները և անվտանգության կանոնները քարանձավներում թեմայով։ Հանդիպումը վարելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողուհի՝ Ռոզա Խաչատրյանը և նույն բաժնի նախորդ տավա շրջանավարտներ՝ Անահիտ Աբգարյանը և Հրաչուհի Մանվելյանը, ովքեր հաճախում են «Arm Speleo Team»-ի ՀԿ-ի նախագահ՝ Տիգրան Արմենյանի կողմից կազմակերպած քարանձավախուզության դասընթացին։
Տիգրանը կրթահամալիրում առաջին անգամ չէ, որ հյուր է։ Նա արդեն հասցրել է մեկ դասըթաց վարել Արևմտյան դպրոցում, որ նախաձեռնողը եղել է Սոնա Փափազյանը և մեկ դասընթաց Քոլեջում, որի նախաձեռնողը եղել է Քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողուհի Ռոզա Խաչատրյանը։
Այս անգամ ուսանողները իրենք են վարելու դասընթացը, որի նպատակը իրենց ստացած գիտելիքների փոխանցումն է Քոլեջի մյուս ուսանողներին, իսկ արդյունքը լինելու է արշավ Հայաստանի քարանձավներից մեկը, որի ժամանակ Տիգրան Արմենյանը կուղեկցի Քոլեջի սովորողներին։
«Arm Speleo Team», Ֆեյսբուքյան էջ, Ինստագրամյան էջ։

Рубрика: Համագործակցային նախագիծ, Նախագիծ, Զբոսաշրջության ռեսուրսներ, Էկոտուր 2024

Էկոտուր 2024 հետազոտական նախագիծ

Լուսանկարում՝ Արմաշի լճերից մեկն է

Էկոտուր 2024-ը հետազոտական նախագիծ է, որը իրականացվելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախկին և ներկա սովորողներ, հյուրեր տարբեր ոլորտներից, այդ թվում էկոտուրիզմի բնագավառում տուռեր կազմակերպությունների ղեկավարներ և անհատներ։
Գրականություն՝ Գրականության մեջ տեղադրում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի 2023թ․ շրջանավարտ Մարիամ Շախվերդյանի դիպլոմային աշխատանքը՝ ում աշխատանքի թեման էր Էկոտուրիզմը Հայստանում», որտեղ Մարիամը ներկայացրել է ի՞նչ է «էկոտուրիզմը, էկոտուրիզմի զարգացումը, պատմությունը, էկոտուրիզմի տեսակները, էկոտուրիզմը Հայաստանում և այլն։ Իսկ աշխատանքի վերջում տեղադրել է, այն ամբողջ գրականության ցանկը և հղումները, որոնցից օգտվել է աշխատանքը կազմելիս։
Ժամանակացույց՝ 2024թ․ մարտ, ապրիլ ամիսների ընթացքում։

Рубрика: Համագործակցային նախագիծ, Մեկօրյա ճամփորդություն, Նախագիծ, Էկոտուր 2024

Թռչնադիտում Խոսրովի անտառում

Լուսանկարում Գառնի գյուղն է Հավուց Թառի վանքից

Օրը՝ Մարտի 10
Մեկնարկը՝ Ժամը 09։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու մոտից
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Հայաստանի թռչունները» դասընթացի մասնակիցներ։
Ետ վերադարձ՝ 18։00 Սբ․ Երրորդություն կեղեցու մոտ։

Նպատակը՝ Խոսրովի անտառում գտնվող տարատեսակ թռչունների ուսումնասիրություն։

Ընթացքը՝ Էկոտուր 2024 հետազոտական նախագծի և «Հայաստանի թռչունները» նախագծի շրջանակներում Սիրանուշ Թումանյանի հետ իրականացնելու ենք քայլարշավ Խոսրովի Անտառում։ Քայլելու ենք արգելոցի սկզբից մինչև Հավուց Թառի վանք և ետ վերադառնանք, որի ընթացքում իրականացնելու ենք թռնադիտում։

Նախապատրաստական աշխատանք

  • Քարտեզի միջոցով երթուղու մշակում,
  • Այցելվող վայրի վերաբերյալ նյութերի հավագրում,
  • Արաջատի մարզում` Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող թռչունների ուսումնասիրություն


Անհրաժեշտ պարագաներ՝

  • Անձրևանոց
  • Արևապաշտպան գլխարկ
  • Ակնոց
  • Մեկօրյա սնունդ
  • Ջուր 1լ
  • Տաք հագուստ
  • Փոխնորդ կոշիկներ
  • Գրառումների համար գործիք
  • Հեռադիտակներ կտրամադրի NABU բնապահպանական ընկերությունը

Մասնակիցներ՝

  • Տիգրան Զոհրաբյան
  • Նելլի Գեղամյան(դասավանդող)
  • Սիրանուշ Թումանյան
  • Սմբատյան Ջուլիաննա 1.1 կուրս
  • Հրաչուհի Մանվելյան( Քոլեջի ավարտած ուսանողուհի)
  • Անահիտ Աբգարյան (Քոլեջի ավարտած ուսանողուհի)
  • Գայանե Մարկոսյան «Հայաստանի թռչունները» դասընաթցի մասնակից
  • Սուրիկ Համբարձումյան 4.1 կուրս
  • Մարիամ Մարտիրոսյան 2.1 կուրս
  • Լևոն Սերոբյան «Հայաստանի թռչունները» դասընաթցի մասնակից
  • Արինե Դավթյան «Հայաստանի թռչունները» դասընաթցի մասնակից
  • Եվա Բախշյան «Հայաստանի թռչունները» դասընաթցի մասնակից
  • Աննա Բախշյան «Հայաստանի թռչունները» դասընաթցի մասնակից
  • Անժելա Դադոյան 1.1 կուրս
  • Աստղիկ Հարությունյան 1.1 կուրս
  • Արփինե Ասատրյան 1.1 կուրս
  • Միլենա Հակոբյան 1.1 կուրս
  • Անահիտ Թովմասյան 1.1 կուրս
  • Լյուսի Ջանվելյան 1.1 կուրս

Գումարը 3.000 դրամ

Վարորդ` Սարգիս ԱվագյանՄ

Մեքենա` 60DQ077

Համար` 098533504

Рубрика: Համագործակցային նախագիծ, Հանդիպումներ, Նախագիծ, Էկոտուր 2024

Հանդիպում Տիգրան Աբգարյանի հետ

Վայրը՝ Քոլեջի վերնատուն
Օրը՝ 15․03․2024
Ժամը՝ 11։00
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ և «Հայաստանի թռչունները» նախագծի մասնակիցներ

Էկոտուր 2024 հետազոտական նախագծի շրջանակում առաջին հանդիպումը նախատեսել ենք անցկացնել Տիգրան Աբգարյանի հետ։

Տիգրանը արդեն տևական ժամանակ է զբաղվում է էկոտուրիզմով: 2020թ. հիմնադրել է Ecotour տուրիստական ընկերությունը ու իրականացնում է էկտուրեր ամբողջ Հայաստանում, ինչպես նաև խրախուսում է և իր էջով տարածում է այն միջոցառումները, հանդիպումները և տուռերը, որոնք վերաբերվում են էկոտուրիզմին:

Նպատակը՝ ծանոթանալ Ecotour տուրիստական ընկերության գործնեությանը։

Ընթացքը՝

Հանդիպման ընթացքում Տիգրանը ներկայացնելու է ի՞նչ է էկոտուրիզմը, դրա նպատակը, խնդիրները և տեսակները։ Ինչպես նաև ներկայացնելու է իր Eco tour տուրիստական ընկերության գործնեությունը։

Ամփոփում՝ ֆոտոպատումների և տեսանյութի միջոով։