Рубрика: Համագործակցային նախագիծ, Մեկօրյա ճամփորդություն

Օրգով, Ամբերդ, չափումներ

Հեռվում Տեղերի վանքն է

Մայիսի 6-ին վերջապես Քոլեջի սովորողների հետ ըստ Նելլի Գեղամյանի նախագծի իրականացրեցինք ճամփորդություն դեպի Օրգովի ռադիոօպտիկական դիտակ, Ամբերդ ամրոց և չափումներ իրականացրեցինք դեպի Ամբերդ տանող ճանապարհին գտնվող «անոմալ» տարածքում:

Լուսաբանումներ`

Տեսանյութը` Մարիամ Մխիթարյանի
Рубрика: Մեկօրյա ճամփորդություն, Արշավական ակումբ

Հերթական թիավարությունը «Dragon» նավակներով

Տեսարան Երևանյան լճից

Պայմանավորվածության համաձայն հունիսի 2-ին կրին գնացինք Երևանյան լիճ, այս անգամ «Dragon» նավակներով թիավարության համար: Թիավարությունը հիանալի էր, ուղղակի մաքրումից հետո դեպի լիճ մտնող հատվախի հատուկ պահպանճչ հատվածը հեռացրել էճն, որը թույլ չէր տալիս ժամանակին գետի բերած աղբը լիճը լցվելու, դրա համար տխրեցինք, իսկ մնացածը հիասքանչ էր և ունեցանք հիասքանչ օր:

Рубрика: Համագործակցային նախագիծ, Մեկօրյա ճամփորդություն

Մարտիության ճամփորդության

Երթուղի՝

Երևան-Տեղերի վանք-Օրգովի դիտակ-Բյուրական-Չրի Տուն-Երևան

Մարտի 8-ին ընդառաջ ճամփորդում ենք դեպի Տեղերի վանք, Բյուրական։

Համակարգող՝ Քոլեջ։

  • Մեկնարկ Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից՝ 09։30։
  • Տեղերի վանք՝ 10։20։
  • Օրգովի ռադիօպտիկական դիտակ՝ 11։10։
  • Բյուրական գյուղից վերև ձնծաղիկների դաշտ՝ 12։30։
  • Բյուրական Չրի Տուն՝ 13։30։
  • Բյուրականի Սբ․ Հովհաննես եկեղեցի՝ 17։30։
  • Երևան Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ՝ 19։00։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Թեթև բրդուճներ
  • Տաք հագուստ

Մասնակիցներ՝

Քոլեջի դասավանդողներ, դաստիարակներ։

Рубрика: Համագործակցային նախագիծ, Մեկօրյա ճամփորդություն, Նախագիծ, Արշավական ակումբ

Աշուն, Գառնի, Գեղարդ, Ազատ

Նոյեմբերի 15-ին Քոլեջի մի խումբ ուսանողների և Գայանես Սարգսյանի հետ կատարեցինք ճամփորդություն Գառնի, Գեղարդ, Ազատի ջրամբար երթուղով։

Մեր երթուղին սկսվեց Չարենցի կամարից, ուր երեխաներին հիասթափեցրեց, որ Արարատը չերևաց, սակայն չտխրեցրեց և բոլորով ասմունքեցին Չարեցի հայտնի բանաստեղծությունը։

Այնուհետև այցելեցինք Գառնու հեթանոսական տաճար։ Հատկապես զբոսաշրջություն բաժնի համար այն շատ օգտակար էր, քանի որ ես ներկայացնում էին պատմականը, իսկ ընկեր Գայանեն` աշխարհագրականը։

Այնուհետև այցելեցինք Քարերի Սիմֆոնիա, որ հանդիպեցինք զբոսաշրջիկների և երեխաները կազմակերպեցինք միասին պարեցինք և պարուսուցում արեցինք։

Շարունակությունն էլ էր շատ լավ։ Գեղարդի և Ազատի ջրամբարն էլ շատ հիասքանչ էին։

Մնացածը արդեն կարող եք նայել պատումներում։

Հրաչուհի Մանվելյան

Ռոզա Խաչատրյան

Рубрика: Մեկօրյա ճամփորդություն, Նախագիծ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՌՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ

Օրը՝ Հոկտեմբերի 7

Ժամը՝ 12։35-19։00

Նպատակը՝ ծանոթանալ Գառնի գյուղի բնության և պատմաճարտարապետական հուշարձաններին։ Շփվել գյուղացիների հետ, հասկանալ թե հուշարձաններն ինչքանով են ազդում գյուղի և գյուղացիների կյանքի վրա։

Արդյունքը՝ կազմել երթուղի դեպի Գառնի գյուղ։

Հոկտեմբերի 7-ին զբոսաշրջություն բաժնի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների հետ այցելում ենք Գառնի գյուղ ծանոթանալու գյուղի բնության հուշարձաններից՝ Քարերի սիմֆոնիայի և գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների հետ։

Անհրաժեշտ պարագաներ՝ թվային գործիք, քարտեզ, անձրևանոց (дождевик), տաք հագուստ, մեկօրյա սնունդ և ջուր։

Նախապես ուսումնասիրել Գառնի գյուղի հուշարձանները, ծանոթանալ պատմության հետ։

12։35 շարժվում ենք Քոլեջից

14։00 շարժվում ենք Նոր-Նարքի 2-րդ զանգվածից։

14։30 Գառնի գյուղ։

14։30-15։30 Գառնի ամրոց, հեթանոսկան տաճար։

15։45 Սբ․ Աստվածածին եկեղեցի։

16։15 Մաշտոց Հայրապետ եկեղեցի։

16։50 Քարերի Սիմֆոնիա։

18։00 Ետ վերադարձ Գառնի գյուղից։

Рубрика: Մեկօրյա ճամփորդություն, Արշավական ակումբ

Անձրև, մառախուղ և Հատիս

Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության օրվան (սեպտեմբերի 21) նվիրված ըստ նախագծի կատարեցինք բարձունքի հաղթահարում։ Բարձունքը Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռն էր(2528մ)։

Մենք մեր քայլարշավը սկսեցինք 1450մ բարձրությունից։ Սկզբում եղանակային պայմանները բարենպաստ էին մեր քայլարշավը սկսելու համար։ Երբ անցել էինք ճանապարհի մեծ մասը մոտ 6․3կմ և մեզ մնացել էր ընդամենը 150-200մ գագաթին հասնելու համար եղանակը անսպասելի փոխվեց, սկսվեց ուժեղ քամի, մառախուղ և անձրև։ Ստիպված եղանք պատսպարվել լեռան հյուսիսային մասում ու սպասել անձրևի կտրվելուն։ Չնայած նրան, որ երեխաներին զգուշացրել էին անհատական միջոցների (անձրևանոցի, տաք հագուստի) պարտադիր առկայության մասին, բայց երեխաները չէին բերել ու սկսեցին մրսել, Այդ պատճառով մենք ստիպված ետ վերադարձանք։

Չնայած եղանակային մի քիչ անբարենպաստ պայմաններին երեխաների համար հաճելի էր այդ եղանակային պայմաններում քայլելը հատկապես, որ քամին կտրվեց ու մառախուղի միջով քայլելը ուրախություն էր, սակայն մենք արդեն բավականին իջել էինք։

Հետո արդեն, երբ եղանակը բացվեց լեռան գագաթը շատ պարզ ու գեղեցիկ էր երևում ու մենք խոստացանք, որ էլի կվերադառնանք։

Рубрика: Մեկօրյա ճամփորդություն

Վերելք 3887

Օգոստոսի 31-ին Մխիթար Սեբաստացի Քոլեջի ուսանողների ու մի քանի դասավանդողների հետ միասին բարձրացանք Արագածի հարավային գագաթ(3887մ)։

Պատասխանատուներն էին` Էլյա Սահակյանը և Տիգրան Զոհրաբյանը։

Առավոտյան 08։00-ին լուսանկարվեցինք ընդհանուր խմբով տիար Գևորգի հետ Սբ․ Երրորդություն եկեղեցու մոտ ու մեքենաներով շարժվեցինք։ Մեր առաջին կանգառը kատարեցինք Քարի լճի մոտ, և երեխաներին նախնական հրահանգավորում անելուց հետո սկսեցինք մեր քայլարշավը։

Խմբի դիմացից ուղեկցորդ գնում էր Միքայել Ղազարյանը, իսկ վերջից ես։

Ժամը 13։30 գագաթ հասավ արդեն խմբի վերջին անդամը հասավ։

Վերևում հանգստանալուց հետո արդեն սկսեցինք ետ քայլելը։ Ճանապարհին երեխաների հետ զրուցելով, սունկ հավաքելով հասանք տեղ` մեր նախնական մեկնարկի վայրը, տեղավորվեցինք մեքենաներում և ետ վերադարձանք Երևան։

Լուսաբանումենր՝

Էլյա Սահակյան

Լիլիթ Գրիգորյան

Լիլի Մովսեսյան

Рубрика: Մեկօրյա ճամփորդություն, Նախագիծ

Քայլարշավ Ջուխտակից Մաթոսավանք

Օրը՝ հուլիսի 15

Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, մուտքի ճամբարի մասնակիցներ

Համակարգող՝ Մարիամ Մխիթարյան, Տիգրան Զոհրաբյան

Նպատակը՝ Ծանոթանալ Գեղարքունիքի և Տավուշի մարզերին, քայլել Դիլիջան ազգային պարկի տարածքում առկա միջնադարյան վանքերի արահետով, քայլք Դիլիջան քաղաքով։

Արդյունքը՝ Ծանոթանալ Դիլիջան ազգային պարկի տարածքում առկա բուսատեսակների հետ, միջնադարյան վանքերի և Դիլիջան քաղաքի մշակութային կոթողների հետ։

Երթուղի՝

Մեկնում՝ Երևան-Սևան-Դիլիջան

Ժամանում՝ Դիլիջան-Սևան-Երևան

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • անձրևանոց (дождевик)
  • հարմարավետ հագուստ
  • կոշիկներ (փոխնորդ)
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ,
  • ջուր՝ անհատական 1․լ
  • արևապաշտպան գլխարկ, քսուք
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում

Նախապատրաստական աշխատանքներ.

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ տվյալ վայրերի մասին

Մեքենայի ընդհանուր ճանապարհը 200կմ։

Մեկնում՝ 15․07․2021թ 09։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Ժամանում՝ Նույն օրը19։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Մեկնելու ենք առավոտյան ժամը 09։00-ից Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից։ Նախ կանգառ կանենք Ծովագյուղի սննդի կետում ապա կշարունակենք մեր երթուղին։ Հասնելով նպատակակետը մենք կսկենք մեր քայլարշաը, որի երկարությունը 4 կմ է։ Այս Քայլարշավի ընթացքում ծանոթանալու ենք Դիլիջան ազգային պարկի բուսականությանը և միջնադարյան երկու վանքերին՝ Ջուխտակ վանքին և Մաթոսավանքին։ Այնուհետև Ետ կվերադառնանք Դիլիջան քաղաք և կծանոթանանք Դիլիջան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին։ Իսկ ետ վերադարձին կկազմակերպենք լող կապուտակ Սևանում։

Рубрика: Մեկօրյա ճամփորդություն, Նախագիծ, Արշավական ակումբ

Թեժառույքն ու Մեղրաձորը

Մայիսի 28-ին բարձունքի հաղթահարման օրվան նվիրված ըստ նախագծի այցելեցինք Թեժառույքի վանք Մեղրաձորի ջրվեժ և Մեղրաձոր գյուղ:

Արշավի մասնակիցների թիվը մեծ էր ու բարեբախտաբար մի քանի դասավանդողներ էինք միասին: Նախ հասնելով տեղ բաժանվեցինք խմբերի, , որպեսզի ավելի հեշտ լինի ուղեկցելը:

Մենք հասանք Թեժառույքի վանք չնայած ճանապարհը կարճ էր, բայց բավականին կտրուկ էր: Հասնելով տեղ հավավեցինք եկեղեցում, խոսեցինք վանքի պատմությունից, քրիստոնեությունից և ուսանողները, դասավանդողները երգեցին հոգևոր երգեր եկեղեցու ներսում: Այնուհետև դուրս եկանք խմբով լուսանկարվեցինք ու քայլեցինք ետ:

Հասնելով մեքենաների մոտ նախ սնվեցինք ու մեքենաներով շարժվեցինք դեպի Մեղրաձորի ջրվեժը:

Շարունակություն
Рубрика: Մեկօրյա ճամփորդություն, Արշավական ակումբ

Բարձունք՝ Մեծ Շարա, Բերքառատից-Գեղանիստ

Մայիսի 26-ին ըստ նախորոք ներկայացված նախագծի Քոլեջի մի խումբ ուսանողների և դասավանդողների հետ հաղթահարեցինք Մեծ Շարա լեռը:

Լուսանկարը՝ Մերի Հովեյանի

Առավոտյան 09:00 մենք շարժվեցինք Քոլեջի բակից: Նախ կանգառ կատարեցինք Ապարանում ապա հաջորդ կանգառը կատարեցինք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում, որտեղից և սկսցեինք քայլարշավը:

Մոտ երկու ժամ քայլելուց հետո մենք հասանք Մեծ Շարա լեռան ստորոտում գտնվող քարանձավները: Մինչև հասնելը վայելում էինք ծաղկած դաշտերը, ամբողջ ճանապարհին մեր հարավային կողմից մեզ ուղեկցում էր Արագած լեռան համայնապատկերը: Ճանապարհին սովորեցին ուսանողները տարբերել մի քանի բուսատեսակներ, նույնիսկ հասցրեցինք սունկ հավաքել:

Հասնելով լեռան ստորոտին մենք ականատես եղանք գեղեցիկ ու յուրահատուկ տեսարանի՝ լեռան աևևելյան ստորոտին գտնվող ժայռափոր հատվածներին, որոնց տեղացիներն անվանում են Սև և Սպիտակ Մղազեք:

Լուսանկարվելուց ու հիանալուց հետո մենք ճաշեցինք , այնուհետև բարձրացանք լեռան գագաթը, որի վրա գտնվում է Սբ. Հովհաննես եկեղեցին: Եկեղեցու կառուցման մասին հստակ տվյալներ չկան, սակայն մուտքի վերևի քարերի վրա կա 1896թ. վերանորոգման արձանագրություն:

Շարունակություն