Рубрика: Մեկօրյա ճամփորդություն, Փառատոն

«Կրթական շքերթի» քայլարշավ

Սեպտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» Քոլեջի սովորողների հետ մեկնելու ենք Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղ, այնուհետև Մնացավան գյուղ, որտեղից կքայլենք դեպի Կարմիր Եղցի վանք(4կմ):

Նպատակը` Ծանոթանալ Մարտունի և Թթուջուր գյուղի բնակիչների հետ, վեր հանել էկոլոգիական խնդիրները:

Երթուղի`

Մեկնում` Երևան-Սևան-Ճամբարակ-Թթուջուր-Մարտունի-Մնացավան:

Վերադարձ` Մնացավան-Մարտունի-Թթուջուր-Ճամբարակ-Սևան-Երևան:

Հայրենագիտական կանգառներ` Թթուջրի` Սբ. Աստվածածին եկեղեցի, Մարտունի գյուղից քայլարշավ դեպի Կարմիր Եղցի( Հին Գետիկի) վանք:

Սեպտեմբերի 4-ին Քոլեջի մի խումբ ուսանողների հետ հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդություն ենք իրականացնելու Գեղարքունիքի մարզ: Նախ կանգառ կանենք Թթուջուր գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում, այնուհետև կքայլենք դեպի Թթուջրի հանքային ջուրը, քրը գտնվում է գյուղի կենտրոնում: Այնուհետև կմեկնենք դեպի Մարտունի գյուղ, որտեղից կքայլենք դեպի Կարմիր Եղցի վանք:

Օրը`

Սեպտեմբերի 4

Մեկնամ վայրը` Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

Ժամը` 08:00

  • Մեկնարկ` 08:00
  • Կանգառ Ծովագյուղում 09:00-09:20
  • Թթուջուր գյուղ` 10:30
  • Ժամերգություն, քայլք գյուղում` 10:30-12:00
  • Մնացավան գյուղ` 12:20
  • Քայլք դեպի Կարմիր Եղցի վանք` 12:20-14:00
  • Կանգառ Սևանի ափին` 15:00
  • Լող, էկոլոգիական խնդիրների քննարկում` 15:00-17:30
  • Ժամանում եկեղեցու բակ` 19:00

Ժամանում` 19:00

Անհրաժեշտ պարագաներ`

  • Անձրևանոց
  • Արևապաշտպան գլխարկ
  • Ակնոց
  • Մեկօրյա սնունդ
  • Ջուր 1լ

Պատասխանատուներ` Տիգրան Զոհրաբյան

Մասնակիցներ`

  1. Անահիտ Աբգարյան 3.4 կուրս
  2. Նելլի Միսկարյան 3.4 կուրս
  3. Մարիամ Շխհվերդյան 3.4 կուրս
  4. Քնարիկ Հարությունյան 3.4 կուրս
  5. Անուշ Հարությունյան
  6. Թամարա Մանուկյան
  7. Ռոզա Խաչատրյան
  8. Տիգրան Գասպարյան
  9. Արման Կարապետյան
  10. Էլեն Ավետյան
  11. Լուսինե Պետոյան
  12. Էմանուելա Բուլղադարյան
  13. Էլեն Աբրահամյան
  14. Սաթեն Գևորգյան

Рубрика: Պար, Փառատոն

«Էթոարվեստն այսօր» փակման արարողություն

Հունիսի 10-ին «Ակներ» համույթի, Ալիսա Գևորգյանի և քանդակի խմբի երեխաների հետ ըստ նախագծի մասնակցեցինք Ապարան քաղաքում տեղի ունեցող «Էթնոարվեստն այսօր» փառատոնի փակման արարողությանը:

Փակման արարողությունից հետո ետդարձի ճանապարհին այցելեցինք նաև Աստվածընկալ վանք:

Ավելին` Ալիսա Գևորգյանի բլոգից😉

Տեսանյութը` Ալիսա Գևորգյանի
Рубрика: Պար, Փառատոն

Էթնոարվեստն այսօր

Մայիսի 25-ին ըստ Քնարիկ Ներսիսյանի նախագծի կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ մասնակցեցին Ապարան քաղաքում արդեն երրորդ անգամ տեղի ունեցող «էթնոարվեստն այսօր» խորագրքվ փառատոնի բացմանը: Բացմանը մասնակցում էր Քնար Ներսիսյանը, Ալիս Գևորգյանը և Լաերտ Գրիգորյանը «Եռյակ» համույթի և նվագախմբի հետ միասին:

Բացման արարողությունից հետո այցելեցին նաև «Վերածննդի» հուշարձան:

Լուսաբանումը` Ալիսա Գևորգյանի